News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի:

Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:

Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:

Ուստի, հորդորում եմ՝

1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:

2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:

Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:

Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:

3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:

4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:

Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»,- նշել է Բեգլարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՀ նախագահ. աշխարհը պետք է դիմակայի ճանապարհորդությունների անհիմն եւ ոչ գիտական սահմանափակումներին
Համաշխարհային իշխանությունները տագնապով են արձագանքել Omicron՝ կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, եւ ճանապարհորդության սահմանափակումներ են վերսկսվել տարբեր երկրներում․․․
Merriam-Webster բառարանը տարվա բառ է ճանաչել «պատվաստանյութ» գոյականը
Անցած տարվա ընթացքում բառարանում այս բառի որոնումների թիվն աճել է 601 տոկոսով...
Փորձագետ. COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը պետք է բարձր արդյունավետություն ունենան Omicron տարբերակի դեմ
Նրա խոսքով՝ դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, թե հանգեցնում է արդյոք Omicron-ն ավելի ծանր կլինիկական ախտանիշների, քան նախորդ տարբերակները․․․
Պորտուգալիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 13 դեպք
Հաղորդվում է, որ դեպքերը հայտնաբերել է Ռիկարդո Խորխեի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտը (INSA)․․․
ՄԱԿ. hամաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ
«Փորձագետների խումբը կանխատեսում է շատ դրական վերականգնում․․․
Նոր Զելանդիան դեկտեմբերի 3-ից կներդնի COVID-19-ի բռնկման արձագանքման եռագույն համակարգ
«Այժմ, երբ մենք պատվաստել ենք երկրի բնակչության զգալի մասը, ժամանակն է անցնելու նոր համակարգին»,-ասել է Արդերնը․․․