News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը խոսել է երկրում հնարավոր իշխանափոխության մասին։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ֆաթիհ Էրբաքանը հայտարարել է, թե Թուրքիայում իշխանափոխություն է լինելու, սակայն կարեւոր է թե ով կգա նրանց տեղը։

Էրբաքանը շեշտել է, թե երբեմն երբ անձրեւից փախչում են ու հայտնվում կարկուտի տակ, դրանից իրավիճակն ավելի լավը չի լինում։  «Այսինքն այս իշխանության փոխարեն բերելո՞ւ ենք ամեն երեկո հեռուստատեսությամբ երեւացող փողատեր ընդդիմությանը։ Նրանցից այս երկրին ու ժողովրդին օգուտ չի լինի»,–ասել է Էրբաքանը։

Տպել