News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը անընդհատ կոչ է անում պատվաստվել, իրականացվում են պարտադրանքի միջոցներ, մարդկանց ստիպում են, որպես այլընտրանք, 14 օրը մեկ ՊՇՌ տեստ ներկայացնել աշխատավայր, խոսվում է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել, լուրեր կան, որ այլ սահմանափակումներ են մտցվելու: Այո, քովիդի դեմ պայքարում առ այսօր գիտությունը այլ բան չի առաջարկում, քան պատվաստումն է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացը խթանելու, առավել ևս՝ կազմակերպելու առումով: Բացարձակ ոչինչ:

Նույնիսկ բացօթյա «ակցիաները», տոմսերի անհեթեթ խաղարկությունները ոչինչ չեն տալիս: Բանն այն է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես պոլիկլինիկաներում, նաև այլ բուժհաստատություններում, այլ կերպ դժվար է որակել, քան խայտառակություն: Մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ընդ որում, «իրար գլխի» խմբված, որպեսզի կարողանան պատվաստվել: Ավելին, որոշ պոլիկլինիկաներում մարդիկ սպասում են դրսում, այնինչ արդեն բավականին ցուրտ է: «Փաստի» լրագրողը զանգահարեց մի քանի պոլիկլինիկա՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ է հերթագրվել պատվաստման համար, կա՞, արդյոք, նման համակարգ՝ օնլայն կամ հեռախոսազանգով:

Պատասխանեցին, որ հերթագրում չկա, ուղղակի պետք է մոտենալ և հերթ կանգնել: Ընդ որում, հատուկ շեշտեցին՝ «կենդանի հերթ»: Ստացվում է, որ մարդը պետք է աշխատանքից, դասերից կտրվի, ժամերով հերթ կանգնի պատվաստման համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ առողջապահության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե մեր քաղաքացիներից քանիսը առ այսօր չեն պատվաստվել նման անկազմակերպվածության ու քաոսի պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
Ամենաշատ