
Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան նվազել է դոլարի ամրապնդման եւ շտկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.17 տոկոսով կամ 3.05 դոլարով՝ հասնելով 1803.75 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.48 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 24.473 դոլարի։