News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ-ին եւ արեւմտյան երկրներին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին նա հայտարարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում Աբդուլ Գանի Բարադարի հետ հանդիպման ժամանակ, ով արմատական ​​թալիբների կողմից նշանակվել է Աֆղանստանի ժամանակավոր կաբինետի փոխնախագահի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս հումանիտար դժվարություններին, որոնց այժմ բախվում է Աֆղանստանը, եւ կոչ է անում ԱՄՆ-ին եւ արեւմտյան երկրներին չեղարկել պատժամիջոցները»,- երեքշաբթի Վան Իին մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը: Նախարարը նշել է, որ բոլոր կողմերը պետք է խելամիտ եւ պրագմատիկ կերպով համագործակցեն Աֆղանստանի թալիբների հետ՝ օգնելու Աֆղանստանին գնալ բարենպաստ զարգացման ճանապարհով:

«Չինաստանը պատրաստ է շարունակել  մարդասիրական օգնություն ցուցաբերել աֆղան ժողովրդին, համագործակցել միջազգային հանրության հետ՝ օգնելու աֆղան ժողովրդին հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, հասնել տնտեսական վերականգնման եւ ինքնազարգացման»,- շարունակել է Չինաստանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ չինական կողմը երբեք չի միջամտել Աֆղանստանի ներքին գործերին, երբեք չի ձգտել անձնական շահի ու ազդեցության գոտու։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանն աջակցում է կայունացման եւ վերակառուցմանն ուղղված աֆղան ժողովրդի ջանքերին:
Այն դժվարությունների հաղթահարումը, որոնց բախվում է Աֆղանստանը, ավելի մեծ աջակցություն եւ ըմբռնում պահանջում միջազգային հանրության կողմից, ընդգծել է Վան Ին։

«Աֆղանստանը ներկայումս գտնվում է քաոսից կարգուկանոնի անցման առանցքային փուլում: Միեւնույն ժամանակ, այն բախվում է չորս մարտահրավերի՝ հումանիտար, տնտեսական, ահաբեկչության դեմ պայքարի եւ կառավարման ոլորտներում»,- ասում է նա։

«Այդ դժվարությունների հաղթահարումը ավելի մեծ ըմբռնում եւ աջակցություն է պահանջում միջազգային հանրության կողմից»,- ասել է արտգործնախարարը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ թալիբները բացություն եւ համերաշխություն կցուցաբերեն երկրի բոլոր խմբակցությունների եւ էթնիկ խմբերի նկատմամբ՝ հանուն խաղաղ վերականգնման, կանանց եւ երեխաների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության, ինչպես նաեւ հավատարմ կմնա բարիդրացիության քաղաքականությանը եւ կնպաստի ժամանակակից երկրի կառուցմանը, որը կհամապատասխանի ժողովրդի շահերին եւ ժամանակի ընթացքին:

Թալիբները լայնածավալ օպերացիա էր սկսել Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն այս տարվա գարնանը հայտարարեց, որ այնտեղից դուրս է բերելու իր զինված ուժերը։ Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց հանրապետությունը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ Աֆղանստանի տարածքում վերահսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունը դեռ ոչ մի երկիր չի ճանաչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ