News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ ռեժիմ է սահմանել՝ կանխատեսվող տեղումների եւ հնարավոր ջրհեղեղների պատճառով։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է նրա կայքում։

«Ես նախապես արտակարգ ռեժիմ եմ մտցնում՝ համոզվելու համար, որ մենք բավարար ռեսուրսներ ունենք աղետին արձագանքելու եւ մարդկանց ու ունեցվածքը պաշտպանելու համար այն տարածքներում, որտեղ զգալի տեղումներ են կանխատեսվում»,- ասվում է հայտարարության մեջ։ Արտակարգ ռեժիմը տարածվում է Նյու Յորքի մի քանի շրջանների, ինչպես նաեւ հենց քաղաքի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել էր, որ Նյու Յորքում եւ հարակից Նյու Ջերսի եւ Կոնեկտիկուտ նահանգներում հորդառատ անձրեւներ են սպասվում, տեղ-տեղ  չեն բացառվում նաեւ հեղեղումները։ Սպասվում է, որ երեքշաբթի երեկոյան առանձին հատվածներում կտեղան մինչեւ 100 մմ տեղումներ, քամու պոռթկումների արագությունը կհասնի 17 մ/վրկ-ի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ