News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 աղջիկ, որոնցից մեկը՝ մահացած: 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի  սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։  Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից (ֆոտո)
Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու․․․
Վրաստանում հանքահոր է փլուզվել
Ականատեսները պատմում են, որ փլատակների տակից տղամարդու ձայն է լսվել․․․
Աբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին
Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ...
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով…
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը…
Կալանավորվել են նոյեմբերի 16-ին ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության…