News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծիծը ներկայացնելիս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանվում են, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:

«13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն, ու ես իմ եղբայրների հետ գնացի զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ: 44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես բանակ, թե՛ որպես երկիր` մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Ամանորի տոները կրճատելու մասին ներկայացրած նախագիծը ոչ թե զուտ տեխնիկական կամ տնտեսական, այլ քաղաքակրթական նախագիծ է:

Նա վստահեցրեց` բոլոր հաշվարկներն արել են, և հյուրանոցներն ու ռեստորաններն ավելի շատ են աշխատելու այդ օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ