News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը


Երբ այս նախագիծը դրեցիք շրջանառության մեջ, հավատացեք, ինձ հանդիպող յուրաքանչյուր 3-րդ մարդուց մեկը խնդրել է, պահանջել է, որ բարձրացնեմ մի հարց. ում մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ այս նախագծով սահմանվում են, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:

«Դուք նշեցիք, որ այս ամեն ինչն արվում է, որ մեր ժողովուրդը աշխատի: Բայց դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովոըւրդը չափից ավելի է աշխատում: Մեր ժողովուրդը աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, աշխատում է տոնական օրերին խանութներում, մոլերում: Մեր ժողովուրդը հանգիստ չունի: Եթե համեմատում ենք եվրոպական երկրների հետ, այնտեղ մարդիկ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հագնստով, առողջությամբ: Մեզ համար դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը առիթ էր հանգստանալու, միասին հավաքվելուիրար տեսնելու, տոնը նշելու: Ճի՞շտ է արդյոք, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելու մոտիվ գտնելն էր, թե ինչ անեք, որ հունվարի 7-ն էլ խլեք: Որովհետեւ մնացած 4 տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը խլեցիք, մնացել էր հունվարի 7-ը, դա էլ խլեցիք»,-ասաց պատգամավորը:

Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «Իմ պատասխանը կարճ է. իմ մտքով է անցել եւ իմ գործընկերների: Բայց պարզվում է նաեւ, որ ձեր գործընկերների մտքով: Արամ Վարդեւանյանը նշեց, որ այդ նախագիծը դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել»:

Երբ Գեղամ Նազարյանը պնդեց, որ չի կարելի մարդկանցից խլել իրենց տոնը, նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց. «Ասեք, պարոն Քերոբյան, ինչո՞ւ եք ուզում այս ազգակործան ծրագիրն իրականացնել»:

Քերոբյանը նշեց, որ իրենք այս հարցը քննարկել են տարբեր շարտերի հետ եւ բոլորին այն դուր է եկել:

Տպել
Ամենաշատ