News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթեւեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։ Այս մասին հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա պարզաբանեց, որ այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի:

«Դա նույնիսկ ավելի լավ կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը: Ժամանակավոր կգործեն ե՛ւ կանխիկ վճարման համակարգը, ե՛ւ էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգին»,- ասաց Մարությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ