News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 5-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունքի համայնքապետների նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Մեր պայքարը սկսվել է մեր համայնքի բնակիչների անվտանգության հետ կապած հարցերից, քաղաքական շահարկումներ չեն եղել։ Դեկտեմբերի 5-ից հետո իմ և ընկերներիս նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում։ Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունում, դա քաղաքական հետապնդում է։ 2016 թվականից մինչև 2021 թվականը պաշտոնավարել եմ Սիսիանում։ 2016 թվականի հունվարից մինչև պաշտոնավարումս իրականացրել եմ մոտ 4 միլիարդի տարբեր ծրագրեր և կատարվել է 237 գնումների մրցույթ։ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է ամբողջությամբ դրանից հետո տարբեր կառույցներ, և մեկ լումայի խախտում չի հայտնաբերվել։ 4 միլիարդի մեջ ոչինչ չհայտնաբերեցին 2016 թվականի 10 միլիոնի մեջ երեք միլիոն հայտնաբերեցին։ Դատավարական փուլը կավարտվի, կտեսնենք՝ արել եմ թե չեմ արել»,- նշեց նա։

Հարցին, թե հիմա էլ դեմ գործող իշխանությանը, Սարգսյանն ասաց․ «Ինչ-որ բան է փոխվել հիմա։ Այն խնդիրները, որոնց մասին ահազանգել ենք, դեռ չեն լուծվել»։

Արթուր Սարգսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին պահանջել է նահանջել դիրքերից Գորիսի և Մեղրիի դիրքերից։

«Դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկավ Գորիս և ասաց՝ մինչև վաղը ժամը հինգը բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն է առաջանում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյանները ասում էին, որ բոլորը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ էլ նշված չէ, թե մենք ինչու պետք է հետ գանք։ Նախարարին էլ ինչ հարցնում էինք ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը հինգին բոլորդ պետք է հետ գաք։ Մայիսի 23-ից մինչև հունիսի 8-ը եղել եմ Իշխանասարում իմ ավագանու ընկերների, համայնքապետերի հետ սահմանի պաշտպանություն ենք իրականացրել։ Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև Իշխանասարի հատվածում»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել