News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոներն, իհարկե, պետք է կրճատել, բայց հունվարի 2-ը, իմ կարծիքով, պետք է թողնել ոչ աշխատանքային։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 26-ին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Բացի այդ, աշխատանքային օրերի կրճատման կողքին, տոներից հետո, պատգամավորի կարծիքով, ոչ աշխատանքային պետք է թողնել նաեւ երկուշաբթիները։

«Բայց միայն այն դեպքում, եթե դրանք կիրակի օրն են ընկնում»,- նշեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝ առաջարկվում է կրճատել  ոչ աշխատանքային օրերը Ամանորի եւ Սուրբ ծննդյան շրջանում։ Օրինագծի նախաձեռնողը կառավարությունն է։ Կառավարությունում կարծում են, որ Հայաստանի բնակիչները չափից ավելի շատ են հանգստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ