News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը


ԱԺ է բերվել մի նախագիծ, որն, ըստ էության, որեւէ կերպ չի հիմնավորվում. մշակույթ է դարձել ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը որևէ բանի մասին է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը:

Նշենք, որ այդ նախագծով սահմանվում է, որ Ամանորին ոչ աշխատանքային օրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Մենք գնում ենք ծայրահեղության: Պե՞տք է ամանորյա տոները կրճատել, հավանաբար՝ այո: Պե՞տք է կրճատել այս տեսքով, իհարկե ոչ»,-ասաց նա:

«Այստեղ ասում են՝ լավ է, Ամանորի տոներին ժողովուրդը կմնա ՀՀ-ում, չի մեկնի դուրս: Ամանորի տոներին որևէ հյուրանոց դատարկ չի մնում, պատկերացնում եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք իրենց հետ։ Դիլիջանից ամսի երկուսին գալու են աշխատանքի և երեկոյան վերադառնան Դիլիջա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի, ձեր խնդիրն է պայքարել, որ ժողովուրդը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե, ասենք, տոները կրճատում ենք, որ պարտք չվեցնեն։  Ես հասկանում եմ գնաճի դեմ ոնց եք պայքարում, ասում եք՝ տոները կկրճատենք, փոխ ծախսելու խնդիր չեք ունենա, էլ ժողովուրդը չի նեղվի, որ թանկ է ամեն ինչ»,–ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը, այո չի նշում Ամանորը, բայց նշում է Սուրբ Ծնունդը։

 

Տպել
Ամենաշատ