News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սյունիքիում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ եղած ակցիան կազմակերպված չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Ամեն ինչ եղել է ինքնաբուխ։ Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել։ Պայմանագիրը նոր ստորագրվել էր, մարդիկ բորբոքված էին, դրա համար այդպես տեղի ունեցավ։ Այդտեղ կազմակերպչական բան չի եղել, ես այնտեղ եմ եղել և մասնակցել եմ»,- նշեց նա։

Արթուր Սարգսյանի խոսքով՝ Մեղրիում եւ Գորիսում ընտրությունների արդյունքներն արտացոլեցին իրականությունը։

«Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունն այլ բնույթ ունի, համապետականը՝ այլ։ Այս ընտրությունների արդյունքով դուք տեսաք, որ Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ, Մեղրիում նույնպես հաղթանակ եղավ»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ է տոնել Տեղում, պատգամավորը նշեց․ «Նշանակում է, որ ՔՊ-ի թեկնածուն տվյալ համայնքում հարգանաք է վայելում»։

Անդրադառնալով Կապանում սպասվող ընտրություններին, Սարգսյանն ասաց, որ աջակցելու է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանին։

«Գևորգ Փարսյանն իմ ընկերն է և այս տարիների ընթացքում շատ գործեր է արել Կապանի համար։ Ես վստահ եմ, որ կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն և իրենց ձայնը կտան Գևորգ Փարսյանին։ Ես որպես ընկեր իր կողքին եմ»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը։

Արթուր Սարգսյանն տեղեկացրեց, որ ընդգրկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ