News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է կրճատել Հայաստանի քաղաքացիություն ստանալու հայտարարությունների դիտարկման ժամկետը՝ ներկայիս 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 26-ին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում ասաց հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունն առաջարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու սկզբունքորեն նոր կանոններ։

«Օրինագծով, մասնավորապես, նախատեսված է քաղաքացիության մասին հայտարարությունների դիտարկման ժամկետի փոփոխություն։ Այսպես, առաջարկվում է սահմանել 90 աշխատանքային օր գործող 6 ամսվա փոխարեն։ Օրինագծով նաեւ առաջարկվում է մտցնել հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն արտասահմանյան երկրներում Հայաստանի դեսպանություններում եւ հյուպատոսություններում քաղաքացիություն ստանալիս»,- պարզաբանեց Ֆիդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ