News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչները մտավախություն ունեն, որ մատակարարումների խափանումների պատճառով Սուրբծննդյան տոներին առանց սննդի կմնան, եւ սկսել են նախօրոք գնել տոնական ուտեստների բաղադրիչները: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Kantar վերլուծական ընկերության տվյալները:

Հոկտեմբերի սկզբից սառեցված հնդկահավի վաճառքը գրեթե կրկնապատկվել է, թռչնամսի միջուկինը՝ 20 տոկոսով, իսկ կիսաֆաբրիկատներինը` ինը տոկոսով: Իր հերթին, բրիտանական Iceland սուպերմարկետների ցանցը, որը մասնագիտացած է սառեցված մթերքների վաճառքի գործում, հայտնել է հնդկահավի նկատմամբ պահանջարկի 400 տոկոս աճի մասին:

Վաճառքի աճի մասին հայտնել են նաեւ մյուս ընկերությունները: Ընդ որում, հնդկահավերի բրիտանական արտադրողները մոտ 20 տոկոսով կրճատել են մատակարարումներն աշխատողների սակավության պատճառով։ Մսամթերքի վերամշակողները նախազգուշացրել են նույն պատճառով իրենց արտադրանքի հնարավոր դեֆիցիտի մասին: Մտահոգությունները պահպանվում են նաեւ կենդանիների սպանդի մեջ օգտագործվող ածխաթթու գազի մատակարարման հետ կապված:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին, բրիտանացիները դժգոհում էին սննդի եւ վառելիքի պակասից։ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն՝ քաղաքացիների 23 տոկոսն ասել է, որ չի կարող սնունդ գնել, իսկ 15 ​​տոկոսը դժվարությամբ է վառելանյութ հայթայթել: Ընդ որում, 61 տոկոսը հայտնել է սպառողների սովորությունների փոփոխության մասին՝ խանութներում անհրաժեշտ ապրանքների բացակայության եւ դրանց փոխարինող գտնելու անհնարինության հետ կապված:

Ապրանքների արժեքի աճը եւ առաջարկի դեֆիցիտն առաջացել են մատակարարման համաշխարհային շղթայի խափանումների պատճառով: Կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղական լոքդաունները լոգիստիկ խնդիրներ են առաջացրել, որոնց հետեւանքները դեռեւս ազդում են բեռնափոխադրումների ոլորտի վրա։ Բրիտանիայում Brexit-ի պատճառով աշխատուժի պակասն ավելի է սրել ճգնաժամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն». Գյումրիում ամանորյա միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400 հազար դրամ
Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն անել, սակայն 600 հազար դրամի շրջանակներում…
Հայաստանի բնակիչներն Ամանորը կրկին սթրեսային վիճակում կդիմավորեն
Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է...
Լոնդոնի տոնածառը ծաղրի առարկա է դարձել
Օգտատերերից մեկը ենթադրել է, որ ծառը կտրել է Բորիս Ջոնսոնի անձնական վարսավիրը (վարչապետը մինչեւ վերջերս միշտ գզգզված էր ման գալիս)․․․
Գիտնականները նախազգուշացրել են եղեւնիների վտանգի մասին
Յուրաքանչյուր ծառ ալերգեններ եւ 53 տեսակի բորբոս է պարունակում...
Հանրապետության հրապարակում այս տարի կտեղադրվի ամանորյա տոնածառ
Տոնածառներ կտեղադրվեն նաեւ վարչական շրջաններում․․․
ԱՄՆ-ում վառել են գլխավոր տոնածառի լույսերը
Ճյուղերը զարդարված են 50 հազար լամպերով եւ 8 կմ երկարությամբ լարերով․․․
Ամենաշատ