News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը


Պարոն Թորոսյան, կարծում եմ՝ առնվազն բարոյական չէ դասեր տալ քրիստոնյաներին, մանավանդ, որ աթեիստ եք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Մենք շատ լավ հիշում ենք ձեր հայտարարությունները, որ կորոնավիրուսը սովորական գրիպ է, պետք չէ դիմակ դնել»,-ասաց նա:

Անդրադառնալով նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Խամոյանն ասաց, որ ինքն ակնկալում էր, որ այստեղ նա կներկայացնի այն թվերը, որոնք ներկայացրել է համապատասխան հանձնաժողովի նիստում, որոնց համաձայն, ՀՆԱ–ի ծավալը կավելանա 88,6 միլիարդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, առևտրի թողարկումը կավելանա 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 միլիարդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա, գյուղատնտեսության, շինարարության ծավալները կավելանան։

«Հանձնաժողովի նիստի ժամանակ համառորեն փորձում էինք ձեր բերանից պոկել, թե ինչի՞ վրա են հիմնված այս թվերը, դուք կներկայացնեիք մեր գործընկերներին, թե ինչպես է հնարավոր 5 օրում ապահովել այս թվերը: Հուսամ՝ Ձեզ չի վախեցրել հանձնաժողովի նիստի ժամանակ մեր այն հայտարարությունը, որ մենք շուտով նախաձեռնությամբ ենք հանդես գալու և սուտը քրեականացվելու է»,–ասաց պատգամավորը և նշեց, որ ակնկալում է, որ նախարարի եզրափակիչ ելույթում, ի վերջո մի կողմ դնելով պոպուլիզմը և դեմագոգիան, կներկայացվի այս թվերի բացվածքը։

«Ինձ զարմացնում է, որ երբ որ այստեղ բանակից են խոսում, անվտանգությունից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում, ես չեմ հասկանում ինչու են բոլոր ասոցիացիաները գնում ուտելու վրա, նոր տարվա հետ պետք չէ ասոցացնել ուտելը հարգելի գործընկերներ»,–ասաց նա:

Տպել
Ամենաշատ