News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանների կողմից քաղաքացուն երեխաների աչքի առաջ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանությունն ուժ չէր կիրառի, եթե քաղաքացին կատարեր իրավապահների օրինական պահանջները. «Այլ բան է, թե որքան համաչափ են եղել ոստիկանության ձեռնարկած միջոցառումները։ Նշանակվել է ծառայողական քննություն, ապա հարուցվել է քրեական գործ»,- ասաց փոխոստիկանապետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ոստիկանները քաղաքի բնակիչ Վազգեն Ռաֆայելյանից պահանջել էին լքել ապօրինի շինարարության տարածքը։ Ռաֆայելյանը ավտոպահեստամասեր էր վաճառում եւ ավտոմեքենաներ էր նորոգում։ Երբ քաղաքացին հրաժարվել էր կատարել իրավապահների պահանջները, նրան ստիպողաբար նստեցրել էին ավտոմեքենան եւ տարել ոստիկանություն։ Այդ միջադեպից հետո տղամարդը հոսպիտալացվել էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ