News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 22-ին «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։  Այդ օրը, ժամը 15։10-ի սահմաններում նշված պոլիկլինիկայից Նաիրիի ոստիկանություն ահազանգել են, որ «կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով և ձախ ձեռքի պատռված վերք» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մյասնիկ Սիմոնյանն էր, ով նույն օրը, ժամեր անց «Աբովյան»ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Մ. Սիմոնյանը, հանդիսանալով  «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ում որպես փորձաշրջան անցնող բանվոր, Նոր Գեղի գյուղի Ուսանողական 5-րդ հասցեում գտնվող Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ իր անզգուշության հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում բացահայտել են աղանդի առաջնորդի մահվան գաղտնիքը, որի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել էր առանց աչքերի
Իշխանությունները հայտարարել են, որ Կարլսոնը, որը հայտնի է իր հետեւորդներին որպես «Աստվածամայր», հայտնաբերվել է կանաչ պարկի մեջ կոպերի շրջանում փայլուն դիմահարդարմամբ...
Հնդկաստանում մարդատար գնացքը երկու վայրի փղի է վրաերթի ենթարկել
Իշխանությունները դիահերձումից հետո թաղել են կենդանիներին...
Վիրաբույժը տուգանվել է 3000 դոլարով՝ 82-ամյա պացիենտի սխալ ոտքը անդամահատելու համար
Տղամարդը մահացել է նախքան գործը դատավորին ներկայացնելը․․․
Կոլումբիայի իշխանությունները հարյուրավոր վայրի սարդեր եւ միջատներ են առգրավել
Միջատները պահվել են ճամպրուկների մեջ թաքցրած ավելի քան 200 պլաստիկ տարաներում...
48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին...
Կալանավորի համար բերված հանձնուքում 30 հատ բջջային հեռախոս են գտել
Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական…
Ամենաշատ