News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:

Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 04.00-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի 20 և 27 տարեկան երկու բնակչի: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է օդամղիչ ատրճանակից կրակել և վնասել գրասենյակի պատուհանների ապակիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար բերված կարկանդակներից 3-ի մեջ թաքցրել էին թմրանյութ
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրգործ է հարուցվել
Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի...
Ոստիկանության քրեական հետախույզները 100 գրամից ավելի թմրանյութ են հայտնաբերել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
«Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում…
Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը...
Ամենաշատ