News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Գլդանի թիվ 18 բանտի հիվանդանոցը համապատասխանում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու բուժմանն անհրաժեշտ բոլոր պայմաններին, ասել է առողջապահության նախարար Եկատերինա Թիկարիձեն, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Սաակաշվիլին արդեն 26-րդ օրն է՝ հացադուլ է անում։ Բանտարկյալի անձնական բժիշկները անհանգստանում են նրա առողջության համար եւ պահանջում հոսպիտալացնել Սաակաշվիլուն քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկայում։ Իր հերթին, Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է պացիենտին տեղափոխել Գլդանի թիվ 18 բանտի հիվանդանոց։ Նախկին նախագահի փաստաբաններն անհանգստանում են նրա անվտանգության համար, եթե նրան տեղափոխեն բանտի հիվանդանոց։

Նախարարի խոսքով՝ Բժշկական եւ դեղաբանական գործունեության կարգավորման գործակալության ներկայացուցիչներն այսօր կզննեն բանտի հիվանդանոցը եւ եզրակացություն կտան, թե որքանով է այն պատրաստ ապահովելու ոչ միայն պացիենտ Սաակաշվիլու, այլեւ մյուս բանտարկյալների անվտանգությունը։

«Կարգավորող գործակալությունը առաջադրանք է ստացել. այսօր նրանք կգնան քրեակատարողական հիվանդանոց եւ կստուգեն, թե որքանով է այն պատրաստ ընդունելու եւ ապահովելու ոչ միայն պացիենտ Սաակաշվիլու, այլեւ մյուս բանտարկյալների անվտանգությունը։ Նրան այլ կլինիկա տեղափոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- ասել է նախարարը։

Միխայիլ Սաակաշվիլին  Ուկրաինայից գաղտնի ժամանել է Վրաստան սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 1-ին կալանավորվել է Թբիլիսիում։ Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով եւ ներկայում պահվում է Ռուսթավիի բանտում։ Իր կալանավորումը Սաակաշվիլին համարում է անօրինական, իրեն՝ քաղբանտարկյալ, իսկ մեղադրանքները՝ կեղծ։ Նա հացադուլ է հայտարարել կալանավորման օրը՝ պահանջելով ազատ արձակել իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Նիստին «Ժողովրդի ուժեր»-ի անդամ Վիկտոր Ջապարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր․․․
Վրաստանի խորհրդարանը  «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը վերադարձնում է լրացուցիչ մշակման
Հարցն արդեն այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում է․․․
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցը
Զեկույցը հիմնականում հիմնված է ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ եւ անարդար եզրակացությունների վրա․․․
Սաակաշվիլիի որդին հույս ունի, որ Վրաստանի նախկին նախագահին բուժման համար կտեղափոխեն արտասահման
Մենք այստեղ ենք, քանի որ ուզում ենք ելք գտնել այս սարսափելի վիճակից․․․
Վրաստանի ՆԳՆ-ն վարչական վարույթ է հարուցել խորհրդարանի առջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով
Գերատեսչությունը կոչ է անում խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրելի հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության շրջանակներից․․․
Վրաստանի խորհրդարանի առջեւ ցույցի ժամանակ այրել են ԵՄ-ի դրոշը
Ռուսամետ ցույց Թբիլիսիում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ