News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանը չի բացառում, որ իր իրավունքները պաշտպանելու համար կդիմի միջազգային ատյաններ։

Ինչպես արդեն հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Գեւորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ ինքնաբացարկի միջնորդությունը։ Փաստաբանը կրկին պահանջել է ներկայացնել բոլոր նյութերն ու նիստերի ձայնագրությունները, ինչպես նաեւ խնդրել ժամանակ հատկացնել նյութերին ծանոթանալու համար։ Ստանալով հերթական մերժումը՝ փաստաբանը լքել է նիստերի դահլիճը։ Մեկնաբանելով փաստաբանի հեռացումը՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնել է, որ պաշտպանությունը չարաշահում է իր իրավունքները, ինչը կարող է հանգեցնել մեղադրյալ կարգավիճակի վատթարացման։

«Ես ճի՞շտ եմ հասկացել, որ մինչ այս պահը իմ իրավունքները փայլուն կերպով իրականացվել են։ Իսկ հիմա վա՞տ կլինի։ Դա ի՞նչ է, սպառնալի՞ք է»,-հետաքրքրվեց Գեւորգյանը։ Դատախազի՝ բանավեճ սկսելու փորձին Գեւորգյանը պատասխանեց, որ դիմում է դատարանին։

Գեւորգյանը նշեց, որ իրավիճակի վատթարացման դեպքում կդիմի միջազգային ատյաններ, ինչը թույլ է տալիս իր կարգավիճակը։ «Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենան։ Եթե դատարանը մեկ ամիս առաջ ներկայացներ նյութերը, ինչպես խնդրել է դա անել փաստաբան Լուսինե Սահակյանը, ամեն ինչ կարգին կլիներ։ Եկեք փաստենք, որ իմ իրավունքները լավ են պաշտպանվել, սակայն դրանք չեն իրականացվել։ Ես կցանկանայի իմանալ՝ ինչպես դրանք կարող են վատանալ, որպեսզի եզրակացություններ արվեն եւ միջոցներ ձեռնարկվեն»,-նշեց Գեւորգյանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ