News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այդ խեղկատակությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ով լքել էր ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները»  թեմայով հրատապ փակ քննարկումը:

Պատգամավորը բացատրեց, որ ընդդիմության նախաձեռնած նիստում որևէ հարցի ըստ էության պատասխան չի տրվում, իսկ գործադիրի ներկայացուցիչներ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և  ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում են, որ դրանց պատասխանները պետական գաղտնիք են, այն դեպքում, երբ պատգամավորների մեծ մասն ունեն նման գաղտնիքի հետ ծանոթանալու թույլտվություն:

«Նույնիսկ սահմանի երկարության չափը չի ասվում՝ պատճառաբանելով, որ այն պետական գաղտնիք է»,-ասաց Թովմասյանը և պնդեց, որ այն ուղղակի արհամարանք է խորհրդարանի նկատմամբ:

Պատգամավորը տեղեկացրեց, որ փակ նիստում մի հարց է հնչեցրել և արդեն մեկ տարի է այն տալիս է, թե ինչո՞ւ մինչ այսօր կահավորված չեն ՀՀ սահմանները:

Թովմասյանը հայտնեց, որ նաև հարցրել է, թե ինչո՞ւ Ադրբեջանի զինուժը կարողացավ հատել ՀՀ սահմանն այն դեպքում, երբ հայկական ԶՈւ-ն պետք է ցուցադրեր դիմադրություն և ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինվորներին:

Պատգամավորի խոսքով՝ այդ երկու հարցերն ուղղել է Կամո Քոչունցին և չստանալով պատասխան՝ դուրս է եկել դահլիճից:

«Ես կարծում եմ, որ սա հստակ իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերն նման ձևով տարալուծեն, որևէ հարցին հստակ պատասխան չտրվի և ստացվում է, որ մենք մեր երկրի ճակատագրական, անվտանգային հարցերի վերաբերյալ, չունենք պատասխաններ»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «ԳՇ պետի տեղակալը գեներալի հագուստով կանգնում է և չի պատասախնում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի և չի ասում, թե ինչո՞ւ հովիվը դիմավորեց ադրբեջանական զինուժին և ո՞վ է պատժվել դրա համար»:

Ըստ պատգամավորի՝ հարցեր կան, որ նիստին ներկա ուժային կառույցների ներկայացուցիչները իսկապես չեն տիրապետում և հարցեր էլ կան, որ հարհանգված է տարալուծել, որևէ կերպ չպատասխանել, որպեսզի այդպես անցնի-գնա այս քննարկումը:

«Իրենք մտադրություն ունեն 90 րոպես ջուր ծեծել և խոսել ամեն ինչի մասին՝ առանց կոնկրետությունների և դռների հետևում անցկացվող խորհրդավոր փակ նիստն համարեն ավարտված, երբ հանրային հնչեղություն ունեցող որևէ հարց չի չստանում պատասխան»,-հայտարարեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ