News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

Քանի որ КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, որոնք սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վորչության քննիչները։ 

Պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության քրեական հետախույզները 100 գրամից ավելի թմրանյութ են հայտնաբերել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
«Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում…
Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը...
Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Ներսում երեխա է եղել (ֆոտո)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել....
Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանության պարզաբանումը
Հոկտեմբերի 13-ին լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում…
Ամենաշատ