News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Այսօր ՀՀ-ում իրավիճակը պահանջում է հրատապություն, ողջախոհություն և հայրենասիրություն՝ հատկանիշներ, որոնք չունեն այսօր բանակցողները, իրենց ռազմաքաղաքական հրամանատար համարողները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանությունը գործելու փոխարեն ամենուր մեղավորներ են փնտրում, երկիրը պաշտպանելու փոխարեն՝ բանավոր համաձայնությամբ այն հնաձնում թշնամուն:

Ըստ պատգամավորի՝ այդ ամենն ուղեկցվում է հայ հանրությանը խաբելու և մոլորեցնելու փորձերով:

Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են սահմանազատում և սահմանագծում իրականացնելու պատրաստակամության մասին՝ Մկրտչյանը հարց ուղղեց իշխանություններին, թե ինչո՞ւ են շտապում, երբ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիմնական կետերը չի պահպանել:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ սարսափի մասին էր, միայն երկու հուսադրող փաստ կար՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են և գերիների անհապաղ վերադարձը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հարցնելով, թե իշխանությունները դրանից որն են թշնամուն պարտադրել:

«Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք, դուք թշնամու զանգով, բանավոր պայմանավորվածությամբ հայրենիքն անկլավ անվանող ու հանձնող եք, երեւի ձեր բառապաշարով ասեմ՝ կոշիկ լիզող եք»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Նա պնդեց, որ մոտավոր պատկերացնում է, թե ինչպես են իշխանությունները նստում բանակցային սեղանի շուրջ և հարցնում, թե ում, ինչ և ինչքան է պետք Հայաստանից, որ տան միայն թե աթոռներից իրենց չզրկեն:

Նա հայտնեց, որ ժողովրդին չպետք է խաբել, թե դրանից է կախված խաղաղությունը, քանի որ աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ պատերազմ չտեսած հարևանները տասնամյակներով սահմանազատում են անում:

Աննա Մկրտյանի խոսքով՝ Հայաստանը որպես պետություն երբեք չի ունեցել համաձայնություն Ադրբեջանի հետ սահման գծելու վերաբերյալ, հետևաբար՝ ներկայացվող քարտեզները պետք չեն ընդունել, իսկ իշխանությունը,  լավ իմանալով այն,  թույլ է տալիս, որ թուրքը դե ֆակտո մտնի Հայաստանի տարածք, հետո էլ կանգնում ասում է, թե արդեն այնտեղ են, հո հանրաքվե չեն անելու՝ փաստացի իրենցն է:

«Ուզում եք Գեղամ Մանուկյանին, կամ ընդդիմության հատվածում բոլոր նստածներին դուրս հրավիրեք, դրանից ոչինչ չի փոխվում, իմացեք, որ հայական հողն անկլավ անվանողը, հայկական շահին հակառակվող որևէ սահմանագծում  և սահմանազատում անողը, Հայաստանի շահը անտեսողն ու չպաշտպանողը դավաճան է ու այդ բառին համարժեք բոլոր հետևանքները կրելու է՝ վաղ թե ուշ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորը:

Տպել
Ամենաշատ