News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Պատերազմը կանգնեցվել է այն ժամանակ, երբ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ բանակն այլևս ներուժ չունի դիմադրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, քննարկվել է, վարչապետը հարց ու պատասխան է արել։ Ի՞նչ եք կարծում՝ պետք է հանրաքվե անեինք՝ պատերազմը կանգնեցնե՞նք, թե՞ ոչ։ Ինչ պետք է արվեր, եթե մինչև վերջին վայրկյանը բանակը պայքարել է։ Բացատրվել է, թե ինչու այդ փաստաթուղթը ստորագրվեց, և ես չեմ պատկերացնում ՝ ինչպես պետք է քննարկվեր նոր ստորագրվեր։ Երբ Գլխավոր շտաբը զեկուցել է, որ բանակն այլևս ներուժ չունի դիմադրելու, կանգնեցվել է՝ փրկելու համար մյուս զինվորների կյանքը, մյուս բնակավայրերը։ Բանակները կռվում են, մենք էլ ասում ենք՝ գնում ենք խորհրդակցելու ժողովրդի հետ, այդ դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր բանակը, ինչպիսի լկտիությամբ առաջ կմղվի հակառակորդի բանակը»,- նշեց նա։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այժմ ստեղծվում է կասկածամտության մթնոլորտ, որը միայն խանգարում է ընթացող աշխատանքներին։

«Կան ընթացիկ աշխատանք, քննարկումներ, պայմանավորվածություններ, աշխատում են մարդիկ։ Եթե ուզում են ակնարկել, որ Հայաստանի և մեր ժողովրդի շահերը կոտնահարվեն, ապա էժան շահարկումներ են։ Ներկայիս օրինական իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության շահերը»,- հավելեց Վիգեն Խաչատրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված...
Իլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանին պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով. Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանն ուզում է հասնել նրան, որ մեր քաղաքացիներն ասեն՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, ինքը չի կապիտուլյանտը, Մհեր Գրիգորյանը գնաց ստորագրեց...
Արմեն Սարգսյանը տեղյակ չէ սահմանազատման հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժում»
Անկախ հանդիպման արդյունքներից՝ մենք մնում ենք այն կարծիքին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա՝ առանց հաշվի...
Երեկ «մերոնք» կալանավորեցին Աշոտ Մինասյանին, իսկ այսօր թշնամին կրակի տակ առավ Կարմիր շուկան. Սենոր Հասրաթյան
Թե ինչ կանեն վաղը «մերոնք» ու թշնամին, դժվարանում եմ ասել, բայց, որ դա կլինի ոչ ի նպաստ հայի, դրանում, գրեթե, համոզված եմ…
Կանադայի արտգործնախարարը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
«Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախման կապակցությամբ...
Կապի մեջ ենք երկու կողմի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական...
Ամենաշատ