News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանիում իշխող խմբակցության ղեկավարը եւ անդամներից մեկը բերել են նախագիծ, որով փորձում են կանոնակարգել սեփական ավագանու անդամներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանուն նիստում հայտարարեց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Շուրջ երեք տարի է, մենք անցել ենք մեր լիազորություններին, բայց չի եղել մի դեպք, որ նիստերի դահլիճում իշխող խմբակցությունից 50 անդամ ներկա լինի դահլիճում: «Իմ քայլը» խմբակցությունը ուներ 57 անդամ, հետո դարձավ 54: Հիմա ուզում եմ հարց տալ, պարոն Գալջյան, քանի՞ անդամ ունի ձեր խմբակցությունը: Այսինքն դուք այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ եք քաղաքանապես, որրպես դաշինք, որ չեք կարողանում մարդ բերեք նստեցնեք էստեղ, գոնե ամսվա մեջ մեկ օրով։

Եվ դեռ այդքանից հետո էլ քաբաբից եք խոսում։ Ի դեպ, քաբաբը ձեր ղեկավարի սիրելի ուտելիքն է։ Հիշեք, որ դեւք ձեր փոքրամարմին ու փոքրոգի հալով էդքան ապրած, վաստակած չունեք, ինչպես օրինակ ավագանու նախկին աանդամներ Լպուտյանը, Երզնկյանը, վարդազարյանը եւ այլն:

Մի խոսեք քաբաբից, որորվհետև գոնե նիստերին ներկայանալուց առաջ ավագանու որոշ անդամների հորդորեք, որ լողանան, որ վրաներից քաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դա գոնե չեք կարողանում ապահովվել, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես չխոսեք»,-հայտարարեց նա:

Տպել
Ամենաշատ