News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի,   312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու մի խումբ աշխատակիցներ կատարել են կոռուպցիոն չարաշահումներ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական համաձայնության գալով Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի համայքններում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտների տնօրեն կամ փաստացի սեփականատեր հանդիսացող 5 անձի հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում նրանցից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք, որից փաստացի ստացել են 1.600.000 ՀՀ դրամը և բաժանել միմյանց միջև, իսկ մնացած 300.000 ՀՀ դրամը պայմանավորվել են մաս-մաս ստանալ առաջիկա ամիսների ընթացքում։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից հանդիսացող 4 պաշտոնատար անձի և նշված տնտեսվարող սուբյեկտների 5 աշխատակիցների: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, գլխավոր օպերլիազորի պաշտոն զբաղեցնողներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, երկու այլ գլխավոր օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել երկուական դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Իսկ տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին կամ ներկայցուցիչներին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՊԵԿ աշխատակից հանդիասցող 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հետագայում մեկի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ), մյուսների նկատմամբ վերջնարդյունքում կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Նախաքննության ընթացքում տնտեսվարող ընկերությունների տնօրեն հանդիսացող 2 անձի նկատմամբ դատախազի համաձանյությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ հաշվի առնելով, որ նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործության բացահայտմանը:

Հոկտեմբերի 25-ին մյուս 7 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Մի քանի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դրանցում ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահտականներ տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրգործ է հարուցվել
Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի...
Ոստիկանության քրեական հետախույզները 100 գրամից ավելի թմրանյութ են հայտնաբերել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
«Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում…
Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը...
Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Ներսում երեխա է եղել (ֆոտո)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել....
Ամենաշատ