News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին Բաղրամյան գյուղի 25-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա եղբոր ու երկու ընկերների հետ 2019-ից 2021 թվականը հանրապետության տարբեր մարզերում մեկ տասնյակից ավելի գողություն ու գողության փորձեր է արել։ Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերին գողություն է արել Ագարակ գյուղի երեք վաճառակետերից: Օրեր անց Ուշի գյուղի ավտոմեքենաների խոտանման կետից հափշտակել էին գազաբալոն։ Օհանավան գյուղի ավտոտեխսպասարկման կետից էին փորձել գողություն անել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, փախել էին։ 2020 թվականի նոյեմբերին Արշալույս գյուղի մի վագոն-տնակից արհեստագործական ու գյուղատնտեսական գործիքներ էին գողացել։ 2021 թվականի գարնանը Վանաձորում «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենա էին գողացել և վաճառել Դարակերտ գյուղում։ Շենգավիթ համայնքի արագ սննդի մի կետից փող էին գողացել, նույն համայնքի հեռուստացույցների նորոգման կետից՝ 9 հեռուստացույց։ Փորձել էին գողություն անել Երևանի Արին-Բերդի փողոցի ավտոլվացման կետից, բայց դրամարկղերում փող չէր եղել։ Չէր հաջողվել նաև Գյումրիի կահույքի վերանորոգման կետից գողություն անել. դարձյալ գործել էր ձայնազդանշանային համակարգը։

Վերջին հանցադրվագը Օհանավանում էր։ Հոկտեմբերի 17-ին անասնագոմից երկու ցուլ ու երկու ոչխար էին գողացել և վաճառել մայրաքաղաքում։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքները պարզելու և

գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրգործ է հարուցվել
Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի...
Ոստիկանության քրեական հետախույզները 100 գրամից ավելի թմրանյութ են հայտնաբերել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն…
«Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում…
Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը...
Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Ներսում երեխա է եղել (ֆոտո)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել....
Ամենաշատ