News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 12-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար գյուղ տանող ճանապարհին փայտանյութով բարձված ավտոմեքենա է ընթանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարճ ժամանակ անց ոստիկանները Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերեցին մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մեքենա։

Գանձաքարցի 50-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է, որ նա Նավուրի անտառպետության տարածքից ապօրինի հատել էր 111 տարբեր ծառեր:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բազում իրեր՝ «Արթիկ» ՔԿՀ-ի տարածք ներնետված շշում
2021 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ»...
Իրանում ուղղաթիռ է կործանվել
Ուղղաթիռում գտնվող ուղեւորների թիվը եւ վթարի պատճառները պարզվում են...
Առուշանյանի գործով դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. Առաջինը կհարցաքննվեն ամբաստանյալները
Մինչ այդ պաշտպանները պնդում էին, որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա...
«Շառ են անում». Առուշանյանի գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը
Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց իրականությանը չի համապատասխանում...
Կալանքի փոփոխության միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել. Առուշանյանի պաշտպան
Կարծում եմ, որ դատավորի ներսում կռիվ է՝ չարի ու բարու պայքար է...
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...