News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 26-ին` ժամը 17։02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բնակարանից դուրս են բերել տան բնակիչ Գ․ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտա¬լացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 17:39-ին: Բնակարանի ննջասենյակում այրվել է գույք։

Տպել
Ամենաշատ