News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Հետազոտողները քարտեզի վրա նշել են կորոնավիրուսի շուրջ դավադրության տեսությունների հիմքում ընկած կապերի ցանցը՝ դրանք հասկանալու եւ վիճարկելու նոր միջոց բացահայտելով, հայտնոեւմ է The Guardian-ը:

Կախարդության մասին դանիական բանահյուսությունը որպես մոդել օգտագործելով՝ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի եւ Բերքլիի հետազոտողները արհեստական ինտելեկտի գործիքի օգնությամբ վերլուծել են սոցիալական ցանցերի հազարավոր գրառումներ եւ դուրս են բերել հիմնական մարդկանց, իրերն ու հարաբերությունները:

Այս գործիքը թույլ է տվել նրանց առցանց հաղորդագրությունների հատվածներից հավաքել կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունների հիմնական պատմությունները: Հետազոտության մեկ բացահայտում Բիլ Գեյթսին որակում է որպես պատճառ, որով դավադրության տեսաբանները 5G-ն կապում են վիրուսի հետ: Համակարգչային տեխնոլոգիաների եւ պատվաստումների ծրագրերում Գեյթսի փորձառության շնորհիվ նա այս հեքիաթասացների համար ծառայել է որպես պիտակ, որպեսզի կապի այդ երկու հասկացությունները:

Գեյթսը կրկնվող կերպար է հակապատվաստումների պատմություններում: «Նա մեծ չարագործ է»,- ասում է բանահյուսության պրոֆեսոր Թիմոթի Թանգերլինին՝ հետազոտության հեղինակներից մեկը։ Տեխնոլոգիաների, այնուհետեւ առողջապահության ոլորտում Գեյթսի համաշխարհային ազդեցությունը նրան դնում է բազմաթիվ դավադրությունների կենտրոնում: «Բիլ Գեյթսը Աֆրիկայում է, նա բոլորի տանն է, քանի որ բոլորը համակարգիչներ ունեն, եւ հետո նա գովազդում է այդ պատվաստանյութերը»:

Բանահյուսությունը պարզապես արհեստական բանականության մոդել չէ: Թանգերլինին, ով մասնագիտացած է դանիական բանահյուսության մեջ, ուսումնասիրում է, թե ինչպես է կախարդության բանահյուսությունը տարածվել 16-17-րդ դարերում, եւ ինչ դասեր կարելի է քաղել այսօր։

Ինչո՞ւ Բիլ Գեյթսը:

Այս անունը շատ հաճախ է հանդիպում։ Ինչո՞ւ են մարդիկ ամեն ինչում մեղադրում Գեյթսին:

Թանգերլինիի խոսքով՝ նա դարձել է մեծ տեխնոլոգիաների ամենավատ կողմերի խորհրդանիշը։ «Նա ունի տեղեկատվություն, հաշվողական հզորություն եւ ավելի շատ փող, քան աշխարհում որեւէ մեկը: Եւ այս տեսանկյունից նրա բարեգործությունը կարելի է կասկածելի համարել։ Եւ թեեւ նրա բարեգործության արդյունքները կարող են օբյեկտիվորեն լավ լինել, ֆինանսավորման եւ հիմնադրամի համար պատասխանատվության բացակայությունը անհանգստացնում է մարդկանց: Գլոբալ առողջապահության ոլորտում ամենաազդեցիկ որոշումներ կայացնողի դիրքը, որն ազդում է աշխարհի միլիոնավոր ամենաաղքատ մարդկանց կյանքի եւ առողջության վրա, արժանացել է անթաքույց քննադատության: Նա ընտրված չէ եւ հաշվետու չէ, եւ թեեւ մարդիկ գիտեն, որ փողը շատ է, նրանք վստահ չեն, թե ուր է այն գնում եւ ինչու»:

Թանգերլինին ասում է, որ դա այն չէ, ինչ ինքն անձամբ մտածում է Գեյթսի մասին, բայց «նա մեծ չարագործ է»: Նրա շուրջ եղած պատմությունները արձագանքում են հակասեմական պատմություններին, որոնք դարեր շարունակ շրջանառվում են Եվրոպայում: «Արյան զրպարտության այս ամբողջ գաղափարը… Ջրհորների թունավորումը շատ նման է պատվաստումների այս սխալ շարժմանը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջանառում այս շարժառիթները։ Եւ դրանք փոխարինելի են, դա նման է հանրահաշվի»:

«Այս պատմություններում կարող է գերակշռել միայն մեկ մարդ,- ասում է Թանգերլինին,- եւ դժվար է ավելացնել եւս մեկին… Բանահյուսության մեջ կա ինքնախմբագրման այս օրենքը: Այնպես որ, եթե ինչ-որ բան այնքան էլ չի համապատասխանում, դուք վերադառնում եք նրան, ինչ լսել եք 15 այլ մարդկանցից»:

Ինչու են մարդիկ հավատում նրան, ինչն այդքան սխալ է թվում:

Ըստ Թանգերլինիի՝ դավադրության տեսությունները հաճախ ի հայտ են գալիս աղետալի կամ անսովոր իրադարձություններից հետո եւ ծաղկում են այնպիսի միջավայրում, որտեղ վստահելի տեղեկատվությունը բացակայում է:

16-րդ եւ 17-րդ դարերում Դանիայում տեղի են ունեցել աղետալի իրադարձություններ՝ ջրհեղեղներից մինչեւ թունավոր ջրիմուռներ, որոնք խառնվել են արդյունաբերականացման արդյունքում առաջացած զանգվածային փոփոխություններին: Փոքր ֆերմաներում մեկուսացվածների համար վստահելի եւ հետեւողական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակ է եղել, եւ կախարդների մասին պատմությունները սկսել են տարածվել:

Այսօր պարզ է, որ կորոնավիրուսը դարձել է աղետալի իրադարձություն, որն անդրադարձել է բոլորի կյանքի վրա։ Տեղեկատվության պակասը, ըստ էության, խնդիր չէ հարուստ երկրների համար։ Սակայն, ինտերնետում տեղեկատվության ավելցուկը կարող է ունենալ նույն արդյունքը, ինչին դարեր առաջ բախվել են դանիացի ֆերմերները՝ վստահելի տեղեկատվության բացակայություն:

Այստեղ է, որ հայտնվում է դավադրական հորինվածքը, եւ հայտնվում են այս պատմությունները: «Այն ժամանակ, ինչպես հիմա, պատմությունները հզոր միջոց են եղել պատմելու այն, ինչից մենք վախենում ենք»:

Եթե ավելի վաղ կախարդներին մեղադրում էին վիժումներ առաջացնող խոտաբույսեր օգտագործելու մեջ՝ այսօր մենք տեսնում ենք պատմություններ այն մասին, որ Գեյթսը կորոնավիրուսի պատվաստումներն օգտագործում է մարդկանց ստերիլիզացնելու համար:

Հետազոտությունը նաեւ ակնարկում է դավադրության տեսության տրամաբանությունը ճեղքելու միջոցի մասին՝ հույսի շող առաջարկելով զուգահեռ այն բանին, որ ավելի շատ մարդիկ են ներգրավվում դրանում:

Թանգերլինին օրինակով բացատրում է, թե ինչպես կարող էր 18-րդ դարի դանիացի ֆերմերը սկսել հիվանդ կովից եւ ավարտել կախարդի մասին պատմությամբ։ Ֆերմերը լսել է կովերին թունավորող վհուկների մասին պատմություններ, բայց հարեւաններից մեկն ասել է նրան, որ նա պետք է փոխի իր գոմի խոտը: Մեկ ուրիշը նրան խորհուրդ է տվել դիմել հեքիմի։ Բոլորը համաձայն են, որ կովը հիվանդ է։ Բայց այս գործով հետ ու առաջ գնալը միջոց է բացահայտելու այս համայնքին սպառնացող վտանգը եւ այն, ինչը կարող է փրկել նրանց դրանից: Անսպասելի իրադարձությունները եւ այլ մարդիկ, որոնք գործում են իրենց համոզմունքների համաձայն, կարող են ամրապնդման արդյունք ստեղծել: Ահա հենց սա է տեսել պրոֆեսորն այսօր Reddit ֆորումներում եւ ֆեյսբուքյան խմբերում։

Պատմություններից կազմված սխեման չի պատրաստվում ապաարմատականացնել նրանց, ովքեր կարծում են, որ պատվաստանյութերը միկրոչիպեր են տեղադրում մարդկանց մեջ: Տեղեկատվական մեր աշխարհում դժվար թե որեւէ մեկը ավելի շատ տեղեկատվություն փոխի: Այս նախագիծն ավելի շատ նպատակ ունի հասկանալ, թե ինչպես են աշխատում այս պատմությունները, քան փոխել հայացքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՀ նախագահ. աշխարհը պետք է դիմակայի ճանապարհորդությունների անհիմն եւ ոչ գիտական սահմանափակումներին
Համաշխարհային իշխանությունները տագնապով են արձագանքել Omicron՝ կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, եւ ճանապարհորդության սահմանափակումներ են վերսկսվել տարբեր երկրներում․․․
Merriam-Webster բառարանը տարվա բառ է ճանաչել «պատվաստանյութ» գոյականը
Անցած տարվա ընթացքում բառարանում այս բառի որոնումների թիվն աճել է 601 տոկոսով...
Փորձագետ. COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը պետք է բարձր արդյունավետություն ունենան Omicron տարբերակի դեմ
Նրա խոսքով՝ դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, թե հանգեցնում է արդյոք Omicron-ն ավելի ծանր կլինիկական ախտանիշների, քան նախորդ տարբերակները․․․
Պորտուգալիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 13 դեպք
Հաղորդվում է, որ դեպքերը հայտնաբերել է Ռիկարդո Խորխեի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտը (INSA)․․․
ՄԱԿ. hամաշխարհային տուրիզմը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ
«Փորձագետների խումբը կանխատեսում է շատ դրական վերականգնում․․․
Նոր Զելանդիան դեկտեմբերի 3-ից կներդնի COVID-19-ի բռնկման արձագանքման եռագույն համակարգ
«Այժմ, երբ մենք պատվաստել ենք երկրի բնակչության զգալի մասը, ժամանակն է անցնելու նոր համակարգին»,-ասել է Արդերնը․․․