News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը:

Կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները:

Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր Կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը, դրա հիմնական ուղենիշները և նախատեսված բարեփոխումները: Փոխվարչապետը նշել է, որ մի շարք ոլորտներում արդեն իսկ ձևավորված լուրջ համագործակցություն կա, որի հենքի վրա հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: Մասնավորապես, առանձնացվել են ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով ջանքերի համախմբման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մի շարք միջազգային գործընկերներ առանցքային աջակցություն են ցուցաբերել ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Կարևորվել է նաև հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացման օրակարգը:

Հանդիպման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ֆիսկալ քաղաքականության հիմնական ուղղությունները և մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ միջոցառումները:

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել այս ձևաչափով քննարկումների անցկացումը և հանդիպումը շարունակել հարց ու պատասխանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Առաջիկա տասնամյակներին Գանգեսը եւ Հարավային Ասիայի այլ գետեր կարող են ծանծաղանալ. Անտոնիու Գուտերիշ
Առաջիկա տասնամյակներին հարավասիական ջրառատ շատ գետեր կարող են բարակել...
Եմենի հակամարտող կողմերը պատմական փոխանակման շրջանակներում պայմանավորվել են 887 ձերբակալվածների ազատ արձակման մասին
Գրունդբերգը հրաժարվել է նշել, թե յուրաքանչյուր կողմից քանի բանտարկյալ է ներառված այս համաձայնագրում․․․
Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչությունը, 2020-2021 թվականներին կոկայի աճեցման մակարդակն աճել է 35 տոկոսով եւ հասել ռեկորդային մակարդակի․․․
ԱԷՄԳ-ը հայտարարել է Լիբիայի օբյեկտից մոտ 2,5 տոննա բնական ուրանի անհետացման մասին
Գործակալությունը հետագա քայլեր կձեռնարկի միջուկային նյութը տանելու հանգամանքները եւ դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար․․․
Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը. ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ…
Ամենաշատ