News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Ավստրալացի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը երկրի Ներկայացուցիչների պալատում բարձրացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը, հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

«Երբ 2019 թվականին այցելեցի Արցախ, ինձ ապշեցրեց, թե որքան նորմալ էր իրավիճակն այն տարածքում, որին մշտապես սպառնում է հարեւանը։ Ես զարմացած էի իմ այցելած քաղաքներում մարդկանց դիմացկունությամբ եւ ուժով... Բայց ընդամենը մեկ տարի անց մենք տեսանք փախստականներով խցանված ճանապարհների ողբերգական պատկերներ՝ ուղղակի համեմատություն գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի պատկերների հետ»,- իր ելույթում նշել է օրենսդիրը։

Ալեքսանդրը նաեւ մտահոգություն է հայտնել անցյալ տարի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների հետեւանքով առաջացած շարունակվող հումանիտար եւ քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։ «Այդ ժամանակվանից ես տեղեկություններ եմ լսել, որ 100.000 հայ խաղաղ բնակիչներ վտարվել են իրենց տներից, 5000-ը սպանվել են, հարյուրավոր հայեր գերի են ընկել: Հրադադարին պետք է հետեւել»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տառապում են այդ հողի վրա բնակվող մարդիկ, Արցախի ժողովուրդը»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի ելույթը.

«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը եւ ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Ահա թե ինչու է մեր համայնքը բարձր գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի ելույթը Ավստրալիայի խորհրդարանում»,- հավելել է նա:

Այս շաբաթվա սկզբին Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան խաղաղ եւ ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գոնե փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է եւ մեր հարցերին կպատասխանի. հրետանավոր Արթուրի հայր
Առաջին անգամ որ մտանք կրակային դիրք, չգտանք մեր տղաներին, մարմինների հետքերը երեւում էին, բայց մարմինները…
Հասցեական կոչերն ու կոնկրետ գործողությունները կենսական նշանակություն ունեն․ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը
«Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները գոյաբանական սպառնալիք են»․․․
«Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ
Սովորում էր բժշկականում, երբ մամայի հետ խոսում էր…
Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս ավելի քան 1 տարի առաջ Արցախում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները…
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է (ուղիղ)
Շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած…
ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցում
«Հուսով եմ, որ այս հարցում մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, այդ թվում՝ Ռուսաստանը...
Ամենաշատ