News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համար «ոչ մի խոչընդոտ չի լինի» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եթե նա «լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ», փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Տեւական խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ ավելի բարենպաստ են, քան երբեւէ։ Այս հարցում Հայաստանին անհրաժեշտ է անկեղծ կամք դրսեւորել Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եթե ​​նա դա անի, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Էրդողանը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։

Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Արցախի օկուպացված տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ, «ավտոճանապարհներն ու երկաթուղիները տնտեսական եւ առեւտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»։ «Սրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարեւանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ