News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում պարտվելուց հետո որոշել են նոր ռազմավարություն իրականացնել եւ նոր անձանց ներգրավել:

Ըստ այդմ, իշխանությունները գործի են դնելու իրենց ծանր հրետանին եւ նոր մարտավարությամբ շրջելու են բակից բակ: Այս անգամ նրանք կենտրոնանալու են Ստեփանավան եւ Կապան քաղաքների վրա: Ստեփանավանում աշխատանքները կորդինացնում են պատգամավոր Արփի Դավոյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ընդ որում՝ վերջինս հայտարարել է, թե ինքը կարող է աշխատանքները համակարգել նաեւ Կապան քաղաքում, քանի որ, իր խոսքով, սեր ու հարգանք է վայելում:

Այսպես նաեւ փորձ է արվում Տիգրան Ավինյանին հետ մղել եւ առանց նրա աշխատանքներ իրականացնել, քանի որ վերջինս արդեն մեկ անգամ ձախողել է Սյունիքում: Եվ այս բոլոր մարդիկ արդեն հրահանգ են ստացել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ պետք է հատկապես այս երկու քաղաքներում հաղթանակ տոնեն: Ամեն դեպքում, գործող անձինք այժմ այս երեքն են, որոնք իրենց օրերն անցկացնում են մարզերում եւ պատրաստվում նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները. հայտարարություն
2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է…
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում
Մեզ հայտնի դարձավ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր...
«Փաստ». Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ
Հաջորդը «Գագիկ Մաթևոսյան» դաշինքն է, որն առաջադրել է Նոր Հաճնի քաղաքապետին, որի կազմած ցուցակը, ինչպես Նոր Հաճնում են...
«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել
Ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրներն էլ փոխանցում են, որ իրավապահներն ինչքան էլ փորփրեն միջադեպն ու փաստեր պահանջեն...
«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգում
Նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի մարզային շտաբն էին ղեկավարում...
«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն
Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերևս, հայտնի է բոլորին, նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, ով այդպես էլ...
Ամենաշատ