News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակն աշխատում է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը, հատկապես Իսրայելի հյուսիսում, իրանական դրոնների աճող սպառնալիքի համատեքստում, որոնք վերջին տարիներին հեղեղել են Մերձավոր Արեւելքը, գրում է The Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ը մտադիր է երկու տարվա ընթացքում ապահովել լիակատար մշտական պաշտպանություն հյուսիսային Իսրայելի օդային տարածքում՝ նպատակ ունենալով վերջնարդյունքում ընդլայնել այն ամբողջ երկրում։ Ներկայում իսրայելական ռազմաօդային ուժերը, որոնց հանձնարարված է պաշտպանել երկրի երկինքը, ունեն ՀՕՊ մի շարք ստացիոնար համակարգեր երկրի տարբեր մասերում, որոնք բարձր լարվածությունների ժամանակ լրացվում են շարժական մարտկոցներով։

Ի հավելումն այն սպառնալիքների, որոնց իսրայելական հակաօդային պաշտպանությունը բախվել է անցյալում՝ թշնամական ավիացիայի հրթիռային հրետակոծությանը, Իսրայելի ՌՕՈւ-ն ավելի հաճախ հարկադրված է լինում պայքարել մեծ ու փոքր անօդաչու թռչող սարքերի դեմ։

Դրոնների գրոհներին դիմակայելը հատկապես դժվար է, քանի որ ԱԹՍ-ներն ավելի դժվար է հայտնաբերելը, քան համեմատաբար մեծ օդաչուավոր ինքնաթիռները, եւ նրանք թռչում են փոքր բարձրություններում ու թռիչքի ավելի քիչ կանխատեսելի սխեմայով, քան հրթիռները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ