News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանն ակտիվացնում է «քաղաքակիրթ» ինտերնետի ստեղծմանն ուղվված ջանքերը՝ նպատակ ունենալով փոխել առցանց վարքագիծը եւ այն որպես հարթակ օգտագործել՝ նոր կուսակցական տեսությունների տարածման եւ սոցիալիստական ​​արժեքների խթանման համար, հայտարարել է երկրի կիբերտարածության կարգավորիչը:

Չինաստանի կիբերտարածության վարչության (CAC) ղեկավար Չժուան Ժունվենը հայտարարել է, որ այդ ջանքերը չափազանց կարեւոր են «ժամանակակից սոցիալիստական ​​երկիր» կառուցելու համար՝ հաշվի առնելով, որ Չինաստանն ունի ավելի քան 1 միլիարդ օգտատեր եւ ամենամեծ թվային հասարակությունն է աշխարհում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական Study Times թերթը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը պետք է օգտվի ինտերնետի՝ հաղորդակցությունը հեշտացնելու ունակությունից եւ օգտագործի այն՝ «կուսակցության նորարարական տեսություններին» թույլ տալու համար մուտք գործել սովորական մարդկանց տներ»,- ասել է նա։ Նա նշել է, որ ինտերնետի երիտասարդ օգտատերերը պետք է ընթանան կիբերտարածությունում լավ սովորություններ զարգացնելու ուղղությամբ, իսկ ինտերնետային ընկերությունները պետք է բարելավեն իրենց ինքնակարգապահությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ