News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Ինդոնեզիան ապագա համաճարակների դեմ պայքարի համար ֆորում ստեղծելու կոչ են անում։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ եւ Ինդոնեզիայի ֆինանսների նախարարներ Ջանեթ Յելենը եւ Շրի Մուլյանի Ինդրավատին՝ G20-ի իրենց գործընկերներին ուղղված նամակում, փոխանցում է Reuters-ը։

Նրանք նշել են, որ ֆորումը հնարավորություն կտա առողջապահության եւ ֆինանսների նախարարներին ավելի լավ համագործակցել եւ համակարգել կանխարգելման, հայտնաբերման եւ տեղեկատվության փոխանակումը: Յելենը եւ Ինդրավատին ասել են, որ COVID-19 համաճարակը, որը սպանել է գրեթե 5,2 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, ընդգծում է պետական ​​մակարդակով պատրաստվածության պակասը եւ G20 երկրների միջեւ համակարգման բացակայությունը: «Քանի որ մենք առաջընթաց ենք գրանցում COVID-19-ի դեմ պայքարում, մենք նաեւ բախվում ենք դաժան իրականության՝ սա վերջին համաճարակը չի լինի»,-գրել են նրանք G20-ի առողջապահության եւ ֆինանսների նախարարների համատեղ հանդիպումից առաջ։

Յելենը եւ Ինդրավատին նաեւ նշել են , որ ֆորումը կուժեղացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ տեխնիկական կազմակերպությունների աշխատանքը, բայց պետք է ներառի տարբեր հեռանկարներ ամբողջ աշխարհից, օրինակ՝ Աֆրիկյան միությունից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ