News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կարգավորիչները շուկայից վտարել են China Telecom Ltd.-ին: Պեկինի հետ աճող լարվածության ֆոնին «ազգային անվտանգության սպառնալիքի» հետ կապված China Telecom (Americas) Corp.-ը պետք է դադարեցնի Միացյալ Նահանգներում ներքին միջպետական ​​եւ միջազգային ծառայությունների մատուցումը 60 օրվա ընթացքում, ինչպես հրամայել է Կապի դաշնային հանձնաժողովը (FCC):

Վերջինս մատնանշել է այն վտանգը, որ Պեկինը կարող է օգտագործել ՝ գաղտնալսելու կամ խափանելու ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը եւ «միացյալ Նահանգների դեմ լրտեսական եւ այլ վնասակար գործունեություն ծավալելու համար»։ Բայդենի վարչակազմն ընդլայնել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք սկսված ջանքերը՝ սահմանափակելու մուտքը դեպի ԱՄՆ տեխնոլոգիաներ եւ շուկաներ պետական ​​չինական ընկերությունների համար՝ մտավախություն ունենալով, որ դրանք անվտանգության սպառնալիք են ներկայացնում կամ օգնում են ռազմական ուժի կուտակմանը:

China Telecom-ն այն ընկերություններից է, որոնք դուրս են եկել ԱՄՆ ֆոնդային բորսաներից՝ Թրամփի հրամանով, որն արգելում է ամերիկացիներին ներդրումներ կատարել դրանցում: 2019 թվականին FCC-ն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով նախատեսում է չեղյալ համարել China Telecom-ին եւ հեռահաղորդակցության մեկ այլ պետական ​​օպերատորին՝ China Unicom Ltd-ին երկու տասնամյակ առաջ տրված լիցենզիաները: Այն մերժել է նաեւ երրորդ օպերատորի՝ China Mobile Ltd-ի լիցենզիա տալու դիմումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ