News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

«Ահաբեկչական կազմակերպության քարոզչությունը», «նախագահին վիրավորելը» եւ «սահմանադրական կարգի տապալման փորձը» այն հիմնական մեղադրանքներից են, որոնք հիմք են հանդիսացել 2015-2019 թվականներին Թուրքիայում խոսքի ազատության խախտման համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) զեկույցում։

TİHV-ի զեկույցը հինգ տարվա ընթացքում արձանագրել է խոսքի ազատության 2779 խախտում, ընդ որում, 6479 մարդ կալանավորվել է, իսկ 2801 մարդ ձերբակալվել է այդպիսի խախտումների համար։

476 մարդու նկատմամբ խոսքի ազատությունը խախտվել է ահաբեկչության մեղադրանքով, դրան հաջորդում են 346-ը՝ նախագահին վիրավորելու, իսկ 165-ը՝ սահմանադրական կարգը տապալման փորձի մեղադրանքով, ասվում է TİHV-ի զեկույցում։

Անկարան ահաբեկչության մեջ մեղադրանքն օգտագործում է՝ կարծիքների եւ միավորումների արտահայտման ազատության իրավունքի սահմանափակման համար:

Նախագահին վիրավորելու մեջ մեղադրանքների թիվը կտրուկ աճել է Էրդողանի պաշտոնավարումից հետո։ 2014 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացվել է գրեթե 128 872 հետաքննություն, որոնց արդյունքում դատախազությունը հարուցել է 27 717 քրեական գործ։

TİHV-ի զեկույցի համաձայն՝ ամենաշատ խախտումները 2015-2019 թթ. արձանագրվել է Ստամբուլում, Անկարայում եւ հարավարեւելյան Դիարբեքիր նահանգում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը։

World Justice Project-ի՝ օրենքի գերակայության 2021 թվականի ինդեքսի համաձայն՝ Թուրքիան օրենքի գերակայության վատագույն ցուցանիշներով երկրների շարքում է։ Միջազգային կազմակերպության 139 երկրներից բաղկացած իր ցանկում 117-րդ տեղում է Թուրքիային, ընդ որում, երկիրը իր տարածաշրջանում վատագույն կամ երկրորդն է ութ ինդեքսային կատեգորիաներից հինգում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում շարունակվում են Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Լիրայի փոխարժեքի անկման եւ դրա հետեւանքով տնտեսական դժվարությունների ֆոնին․․․
Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը
«Ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի...
Էրդողանի կուսակիցներն իրար են մեղադրում սորոսական լինելու մեջ
Շամիլ Թայարը նշել է, որ խոսքը Թուրքիայի նախագահի իրավական քաղաքականության հարցերով խորհրդի փոխնախագահ...
Էրդողանի գնալու ժամանակը եկել է. Դավութօղլու
Թուրքիայի «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն փոքրիկ տեսահոլովակով հանդես է...
Դավութօղլուն հայտնել է, թե երբ են ազատ արձակելու Օսման Կավալային
Օսման Կավալան հայտնի իրավապաշտպան եւ գործարար է Թուրքիայում...
Թուրքիայում 96-ամյա կնոջն ազատազրկում է սպառնում Էրդողանին «վիրավորելու» համար
Անցած շաբաթ տեղի դատարանը վճռել է, որ Յաբանսուին կբուժեն խիստ ռեժիմի բուժհաստատությունում․․․
Ամենաշատ