News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանթեր Բայդենի (Միացյալ Նահանգների նախագահի որդու - խմբ.) որոշ նկարներ ավելի թանկ են, քան Պաբլո Պիկասոյի կտավները, FoxNews-ի Tucker Carlson Tonight հեռուստաշոուի ժամնակ հայտնել է New York Post-ի սյունակագիր Միրանդա Դեվայնը:

«Դուք կարող եք Պիկասո գնել 400.000 դոլարով, ինչն ավելի էժան է, քան Հանթեր Բայդենի 500.000 դոլարանոց կտավները»,- ասեկ է նա: «Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր խելահեղ գներ են վճարում Հանթեր Բայդենի նկարների համար, իրականում դա չեն անում հանուն արվեստի»: «Միակ պատճառը, որ մարդիկ գնում են դա, հայտնիությունը եւ, գուցե, ազդեցությունն է, քանի որ, իհարկե, մենք գիտենք, որ Ջո Բայդենն անտարբեր չէ ազդեցության վաճառքի նկատմամբ իր ընտանիքում»,- ասել է նա:

Հաղորդավարը հիշեցրել էր Հանթեր Բայդենի հակասական անցյալը՝ թմրանյութերի օգտագործումից մինչեւ ռասայական հայհոյանքների օգտագործում եւ պոռնոգրաֆիկ տեսանյութեր: «Իսկ հետո, երբ դարձար 50 տարեկան, որոշեցիր. «Հեյ, ես ուզում եմ Էնդի Ուորհոլը լինել: Ես բարձր վարձատրվող փոփ արտիստ եմ: Բայց դու հավանաբար չէիր կարող դա անել, եթե հայրդ նախագահ չլիներ: Ահա թե ինչպես Հանթեր Բայդենը հասավ դրան»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ