News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգեր գնելու համար՝ ասելով, որ նման պատժիչ միջոցը կվտանգի աճող համագործակցությունը, հայտնում է Reuters-ը։

2018 թվականին Հնդկաստանը 5.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել Ռուսաստանի հետ՝ հինգ «երկիր-օդ» հրթիռային համակարգերի մատակարարման համար: Սակայն գործարքը տարաձայնություններ առաջացրեց Միացյալ Նահանգների հետ, որը 2017-ին օրենք ընդունեց, ըստ որի ցանկացած երկիր, որը համագործակցում է Ռուսաստանի պաշտպանության եւ հետախուզական սեկտորի հետ, կարող է պատժամիջոցների ենթարկվել:

Հանրապետական ​​սենատոր Ջոն Քորնին եւ դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները նամակ են գրել Բայդենին՝ կոչ անելով հրաժարվել պատժամիջոցներից՝ ազգային անվտանգության եւ ավելի լայն համագործակցության նկատառումներով: «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների վերացումը ազգային անվտանգության հրամայական է», - ասել են սենատորները:

Նրանք նշել են, որ իրենք մտահոգված են, որ ռուսական ստանտ համակարգերի փոխանցումը պատճառ է հանդիսանում Հնդկաստանի դեմ պատժամիջոցների կիրառման համար:

Հնդկաստանն արդեն կատարել է նախնական վճարումը «Ս-400» համակարգերի համար, եւ ակնկալվում է, որ հրթիռային մարտկոցների առաջին փաթեթը կտեղակայվի այս տարվա վերջին:

Անցյալ տարի ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ նույն սարքավորումների գնման համար։  Քորնին եւ Ուորները նշել ենն, որ իրենք կիսում են Ռուսաստանի հետ կապված վարչակազմի մտահոգությունները, սակայն նախազգուշացնում են Հնդկաստանի հետ համագործակցությանը հնարավոր վնասի մասին, եթե պատժամիջոցները կիրառվեն:

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների կիրառումը կարող է վնասակար հետեւանքներ ունենալ Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության համար, բայց, միեւնույն ժամանակ, չօգնել հասնել ռուսական զենքի վաճառքը զսպելու նպատակին»,- գրել են նրանք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ