News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի մրցակցային մարմնի ղեկավարը, ողջունելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին, առանձնահատուկ կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության և երկկողմ համագործակցության համար՝ շեշտելով, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրակարգում գտնվող առաջնային հարցերից է նաև սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը:

ՄՊՀ ներկայացուցիչները Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Ամենաշատ