News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է, որ Թայվանը Միավորված Ազգերի Կազմակերպություն մտնելու իրավունք չունի։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ ափսոսում է, որ Թայվանն ավելի ու ավելի քիչ տեղ ունի համաշխարհային ասպարեզում։ «Քանի որ միջազգային հանրույթը բախվում է աննախադեպ քանակությամբ բարդ եւ գլոբալ խնդիրների, շահագրգիռ բոլոր կողմերի համար չափազանց կարեւոր է օգնել այդ խնդիրների լուծմանը։ Դա վերաբերում է 24 մլն մարդու, որոնք ապրում են Թայվանում»,- ասել է Բլինքենը։ «Թայվանի նշանակալի մասնակցությունը ՄԱԿ համակարգում ոչ թե քաղաքական, այլ պրագմատիկ հարց է»- ասել է նա։ «Ահա թե ինչու մենք կոչ ենք անում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին միանալ մեզ՝ սատարելու Թայվանի ակտիվ եւ նշանակալի մասնակցությանը ՄԱԿ համակարգում եւ միջազգային ընկերակցությունում»։

«Թայվանն իրավունք չունի մտնել Միավորված Ազգերի Կազմակերպություն»,- լրագրողներին ասել է Պեկինում Թայվանի գործերի վարչության մամուլի քարտուղար Մա Սյաոգուանը։ «ՄԱԿ-ը միջազգային կառավարական կազմակերպություն է՝ բաղկացած ինքնիշխան պետություններից... Թայվանը Չինաստանի մասն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ