News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պարոն Խաչատրյանը երեկ կարծես որոշել էր կասկածի տակ դնել՝ ես իրավունք ունեմ որոշ բառեր օգտագործել, թե չունեմ, նախ պարոն Խաչատրյան,  տեղեկացնեմ, որ  ես որպես ԱԺ պատգամավոր անկացած հայտարարության իրավունք ունեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

«Իսկ ձեզ, հարգելի գործընկերներ եւ պարոն ռուիբինյանը, որ այդպես անձնազոհաբար, նաեւ անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեպետ պարոն մանուկյանի խոսքի հետ կապված որեւէ խնդիր չկա՝ Արցախն ուրացողը չի կարող դավաճան չանվանվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի 9-ին արած հայտարարությունը. «Իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն»։ Այ սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին և այդ անձի պատիվը դուք երեկ անվտանգության ներգրավմամբ պաշտպանում էիք»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո ամբիոնին մոտենալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ ասել էր. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է: Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցերի առաջ էր Արցախն ուրացել»։

Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Ռ. Ռուբինյանը կարգադրել էր անջատել Գեղամ Մանուկյանի բարձրախոսը, այնուհետև դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար։

Տպել
Ամենաշատ