News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթ Վազգենը լիներ, նման բան չէր լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմում մեր կրած պարտությանը:

Նրա խոսքով, 22 տարի առաջ հոկետմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հիմքում հենց Արցախի հարցն էր. «Գլխատվեց ամբողջ օրենսդիր եւ գործադիր մարմինները մեր պետության վերելքի ժամանակաշրջանում: Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք: Հզոր բանակ կունենայինք, եւ սա չէր լինի:

Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ երբ Վազգեն Սարգսյանը եւ մյոնսերը գնդակլահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորն էլ պահանջում են, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի:

«Վաղ թե ուշ կբացահայտվի: Բոլոր իշխանություններն էլ այդ ուղղությամբ պետք է մտածեն: Եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում: Այսօր իշխանություն է փոխվել, իսկ դուք քաջատեղյակ եք, որ «Հոկտեմբերի 27»-ը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք, եւ դա, ինչ-որ տեղ, մտածելու տեղիք է տալիս: ԵԿՄ-ի պահանջն է, որ դա բացահայտվի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով սահմաններում առկա իրավիճակին, ԵԿՄ նախագահն ասաց. «Սահմանային իրավիճակը ոչ բարվոք է: Ժողովուրդը ոչ թե պետք է վախենա, այլ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այսօր Հայաստանի պետական սահմաններն են վտանգված, Երկրապահն այդ ուղղությամբ իր գործն անում է: մենք պետք է համախմբվենք կանգնենք բանակի կողքը, բանակը հզորացնենք:

Ես ոչ կարող եմ ասել՝ պատերազմ կսկսվի, ոչ կարող եմ ասել՝ չի սկսվի: Ցավում եմ, որ պատմությունից դասեր չկարողացանք քաղել, միշտ նույն սխալը կրկնում ենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ