News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը կազմակերպել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությամբ եւ ՊՖԿՀԲ 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: Covid-19 համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով՝ աշխատաժողովն անցկացվել է առցանց ձեւաչափով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության եւ ՊՖԿՀԲ քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության պետ Վախթանգ Սիսակյանն աշխատաժողովի բացման խոսքում կարեւորել է, որ ԵՄ աջակցությունը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը, կբարձրացնի ֆինանսական վերահսկողության արդյունավետությունը եւ պետական ֆինանսների կառավարման ոլորտում ֆինանսական կարգապահության մակարդակը:

«Թայեքս» տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

«Թայեքսը» կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում
Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով...
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը
Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան...
Առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ…
Հայաստանը ցանկանում են կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները փոխարինել միանվագ վճարով
Ներքին չվերթներ սպասարկող ընկերություններն այլեւս տարեկան 100 հազար դրամ տուրք չեն վճարի...
Շվեյցարիան ՀՀ-ում մեկնարկում է բարեփոխումների նախագիծ. 7'13 մլն շվեյցարական ֆրանկ կհատկացվի
Շվեյցարիան 2021 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ…
Ամենաշատ