News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի F-35 ինքնաթիռների ծրագրի հետ կապված հարցերը քննարկել Գլազգոյում ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիան՝ F-35-ի արտադրողն ու գնորդը, դուրս է մնացել ծրագրից՝ ռուսական «Ս-400» համակարգերի գնման պատճառով։ Անկարան դա անարդար է համարում եւ պահանջում է փոխհատուցել ծրագրում կատարված 1.4 միլիարդ դոլարի ներդրումը։

Էրդողանն ասել է, որ Վաշինգտոնն Անկարային F-16 ինքնաթիռներ եւ արդիականացման սարքավորումներ էր առաջարկել, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ նման ֆինանսական ծրագիր չի առաջարկել:

«Մեզ հասած տեղեկությունն այն է, որ վճարման ինչ-որ պլան գոյություն ունի»,- մեջբերում է պետական Anadolu գործակալությունը: «Այդպես է, թե ոչ, մենք նրանցից կիմանանք։ Լավ կլինի այս հարցը քննարկել պարոն Բայդենի հետ ամենաբարձր մակարդակով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ