News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օրերս այց է կատարել Դիարբեքիր։ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը թուրք-քրդական ընդհարումների ժամանակ ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ տեղում ծանոթանալուց հետո այցելել է նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին։

Akunq.net–ի  համաձայն՝ Դիարբեքիրի նահանգապետը հետաքրքրվել է Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքով։ Հանդիպման շրջանակներում եկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ եկեղեցու նորոգման աշխատանքները կանոնավոր կերպով առաջ են ընթանում, և նույն կերպ շարունակվելու դեպքում դրանք արդեն գարնանն ավարտին կհասցվեն։

Նաև շեշտվել է, որ նախատեսվում է եկեղեցին վերաբացել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրը։ Ըստ Պատրիարքարանի հաղորդագրության՝ Դիարբեքիրի նահանգապետը առաջարկել է վերականգնել նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը Դիարբեքիր այցի շրջանակներում ուսումնասիրել է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին աջակցում է նաև թուրքական պետությունը։ Վերանորոգումն սկսվել է 2019 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (ֆոտո)
եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին...
Զեկույց 2021. Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում ոչնչացման սպառնալիքի տակ է
Stockholm center for freedom-ի զեկույցը Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին է...
Ամենաշատ